ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թատերականի ռեկտորի ընտրության փոխարեն

Թատերականի ռեկտորի ընտրության փոխարեն
27.03.2014 | 18:35

Թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրության հարցը դեռ առկախ է: Ժամանակ առ ժամանակ նոր անուններ են շրջանառվում: Լուրեր են պտտվում նաև, որ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան միավորվելու են։ Դա է պատճառը, որ թատերականի ռեկտորի ընտրությունը ձգձգվում է: Կինոգետ Դավիթ Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդպիսի ենթադրություններ կան և գուցե շրջանառվում են այն պատճառով, որ ռեկտորի ընտրության գործընթաց առայժմ չի սկսվել. «Բայց ենթադրություններ մեկնաբանելը սուրճի բաժակ նայելու պես բան է»:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն էլ ասաց, թե որևէ բան չգիտի. «Գուցե այնպիսի խնդիր է դրված, որ միակ լուծումը միավորումն է։ Եթե ուղղակի է արվում, և ոլորտները պետք տուժեն, վատ է, եթե ոլորտները պետք է շահեն, ուրեմն լավ է»:
Ի դեպ, միավորվող բուհերի շարքում կարող է հայտնվել նաև գեղարվեստի ակադեմիան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ